ԱՄՆ-ն կրակի հետ է խաղում. Թուրքիայի ԱԳ նախարար
Նմանատիպ
ԱՄՆ-ն «կրակի հետ է խաղում», և այդ կրակը ցանկացած պահի կարող է հրդեհի վերածվել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ թուրքական հեռուստաալիքի եթերում մեկնաբանելով ԱՄՆ-ի և Իրանի միջև հասունացող հակամարտությունը։ Երբ նրան հարցրել են իրանամետ զինված խմբերի վրա ԱՄՆ հարձակումների մասին, Ֆիդանը պատասխանել է, որ ԱՄՆ-ն «կրակի հետ է խաղում»:
«Երբ կրակի հետ ես խաղում, այդ կրակը ցանկացած պահի կարող է հրդեհի վերածվել։ Դա կարող է դուրս գալ վերահսկողությունից: Այստեղ մենք կանգնած ենք ռիսկի առաջ»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։ Ֆիդանը ասել է, որ Թուրքիան այս հարցում մշտական բանակցությունների մեջ է տարածաշրջանային գործընկերների և ԱՄՆ-ի հետ։
«Անհրաժեշտ է խուսափել տարածաշրջանում հակամարտության տարածումից։ Իրավիճակը հեշտ չէ. մենք կարող ենք հակամարտության մեծ տարածման բախվել»,- ընդգծել է նա։ Ֆիդանը նաև ասել է, որ Իսրայելը իրեն ապահով կզգա միայն այն ժամանակ, երբ դադարի ստել համաշխարհային հանրությանը։
«Իսրայելը անվտանգություն չի փնտրում. Իսրայելը ավելի շատ տարածքներ է փնտրում: Իսրայելն ապահով կլինի այն օրը, երբ պաղեստինցիներին տա իրենց պետությունը»,- ասել է թուրք դիվանագետը։
Ֆիդանը հիշեցրել է, որ Թուրքիան՝ որպես տարածաշրջանի երկիր, բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է պատասխանատվություն ստանձնել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում