Վրաստանի և Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարն իրական է. Պշել
25/10/2014 13:28
Նմանատիպ
Ուկրաինան և Վրաստանը ռեալ շանսեր ունեն մտնելու Հյուսիսատլանտյան դաշիքնի մեջ: Այդ մասին հայատարարել է ՆԱՏՕ-ի ՌԴ-ում տեղեկատվական բյուրոյի ղեկավար Ռոբերտ Պշելը:
«Կարծում ենք, հեռանկարն իրական է: Մենք բաց դռների քաղաքականություն ենք վարում, այլ ոչ թե ՆԱՏՕ-ի էքսպանսիայի»-,ասել է Պշելը շաբաթ օրն առավտոյան Коммерсант FM ռադիոընկերությունաը տված հարցազրույցի ժամանակ:
Մեկնաբանելով Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին, անդամակցության հարցը՝ Պշելը վստահություն հայտնեց, որ դա ցանկանում է բնակչության մեծամասնությունը:
«Կասկած չկա, որ դա ցանկալի է վրացիների մեծամասնության կողմից: Վրաստանը մեծ առաջընթաց է գրանցել, սակայն կան շատ չափանիշներ, որոնց պետք է հասնել»,-նշել է նա:
Միևնույն ժամանակ Պշելը նշել է, որ ՆԱՏՕ-ն ինչ-որ գաղտնի պլան չունի, որն այս տարի պետք է իրականացնի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում