Միրզոյանը քննարկել է Արբիտրաժի մշտական դատարանի հետ փոխգործակցելու հարցը
07/02/2024 16:06
Նմանատիպ
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, որն աշխատանքային այցով գտնվում է Նիդեռլանդներում, Արբիտրաժի մշտական դատարանի (ԱՄԴ) գործունեությանն առնչվող հարցեր է քննարկել Արբիտրաժի մշտական դատարանի գլխավոր քարտուղար Մարչին Չեպելակի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
«Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել միջազգային դատական կառույցների, այդ թվում՝ ԱՄԴ–ի հետ ՀՀ փոխգործակցության հնարավորությունների շուրջ»,– նշված է հայտարարության մեջ:
Զրուցակիցները նաև անդրադարձել են Հարավային Կովկասի ընդհանուր անվտանգային իրավիճակին, առկա մարտահրավերներին:
Հիշեցնենք` Հայաստանը փետրվարի 1–ից դարձել է ՄՔԴ–ի 124–րդ լիիրավ անդամ՝ ավելի վաղ կազմակերպությանը պաշտոնապես փոխանցելով Հռոմի կանոնադրության վավերացումը հաստատող փաստաթղթերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում