Հայաստանն ու Ադրբեջանը գնում են դեպի խաղաղություն․ ԱՊՀ գլխավոր քարտուղար
07/02/2024 17:00
Նմանատիպ
Հայաստանն ու Ադրբեջանը գնում են դեպի խաղաղություն. այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:
«Հայաստանն ու Ադրբեջանը գնում են դեպի խաղաղություն: Ուրախ կլինենք, եթե համաձայնագրի ստորագրման մասին հայտարարությունները հաջողությամբ պսակվեն», – ասել է Լեբեդևը։
Նշենք, որ ԱՊՀ գլխավոր քարտուղար և ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևն այս օրերին Ադրբեջանում է՝ հետևելով արտահերթ նախագահական ընտրությունների ընթացքին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում