Ամերիկացի լրագրողը հարցազրույց է վերցրել Վլադիմիր Պուտինից
Նմանատիպ
Ամերիկացի լրագրող Թակեր Կառլսոնը հարցազրույց է վերցրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից։ Տեղեկությունը հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Այո, ես կարող եմ դա հաստատել», – պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը լրատվամիջոցների ներկայացուցիչների համապատասխան հարցին: «Հենց այն պատրաստ լինի, կհրապարակվի»,- ասել է նա:
«Ես չէի ցանկանա առաջ ընկնել. ի վերջո, սա նրա (Կառլսոնի- խմբ․) հարցազրույցն է, հետևաբար, երբ նա պատրաստ կլինի հրապարակել այն, նախ ինքը կխոսի բոլոր մանրամասների մասին»,- հարցին, թե երբ է ձայնագրվել հարցազրույցը, պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նախագահի մամուլի քարտուղարը հաստատել է, որ Կառլսոնն անձամբ է հանդիպել Պուտինի հետ։
«Մանրամասների մասին դեռ ոչինչ չունեմ ձեզ ասելու», – պատասխանել է Պեսկովը այն հարցին, թե արդյոք ամերիկացի լրագրողը կարանտինում է եղել մինչև Ռուսաստանի ղեկավարի հետ խոսելը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում