Նեթանյահուն մերժել է ՀԱՄԱՍ-ի՝ հրադադարի վերաբերյալ առաջարկները
Նմանատիպ
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն մերժել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման՝ Գազայում հրադադարի հաստատման եռափուլ նախագծում ներկայացված առաջարկները: Փոխարենը նա հայտարարել է, որ Իսրայելի ռազմական հարձակումը Գազայի հատվածում կշարունակվի՝ մինչև առաջիկա ամիսներին «բացարձակ հաղթանակի» հասնելը:
Ինչպես գրում է Politico-ն, Նեթանյահուն ՀԱՄԱՍ-ի առաջ քաշած պայմանները՝ հրադադարի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ, որակել է «զառանցանք»՝ կոշտ քննադատելով ցանկացած պայմանավորվածություն, որը պատերազմից հետո զինյալների խմբին ամբողջությամբ կամ մասնակի վերահսկոողություն կտա Գազայի հատվածի նկատմամբ:
Նեթանյահուն այս մեկնաբանություններն արել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպումից անմիջապես հետո:
«ՀԱՄԱՍ-ի զառանցական պահանջներին հանձնվելը, որոնք մենք հիմա լսեցինք, ոչ միայն չի հանգեցնի գերիներին ազատելուն, այլ պարզապես կտանի դեպի ևս մեկ կոտորածի», – ասել է Նեթանյահուն երեկոյան մամուլի ասուլիսում:
«Մենք բացարձակ հաղթանակի ճանապարհին ենք»,- ասել է նա՝ հավելելով, որ գործողությունը կտևի ամիսներ, ոչ թե տարիներ։
«Ուրիշ լուծում չկա», – հավելել է նա:
Նեթանյահուն ևս մեկ անգամ բացառել է ցանկացած պայմանավորվածություն, որը ՀԱՄԱՍ-ի վերահսկողության տակ է թողնում Գազայի ցանկացած հատված: Նա նաև ասել է, որ Իսրայելը «միակ ուժն» է, որն ի վիճակի է երաշխավորել անվտանգությունը երկարաժամկետ հեռանկարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում