Եվրոպացի դիտորդների ներկայությունը վստահություն է հաղորդում բնակչությանը. Ֆրանսիայի դեսպան
08/02/2024 16:00
Նմանատիպ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է ռազմական շփման գծից 4կմ հեռավորության վրա գտնվող Նորաբակ գյուղ: Նա այդ մասին հայտնել է X սոցկայքի միկրոբլոգում՝ հրապարակելով հայ գյուղացիների հետ լուսանկար:
«Եվրոպացի դիտորդների ներկայությունը վստահություն է հաղորդում այս մեկուսացված և վտանգի առաջ կանգնած բնակչությանը: Սա շոշափելի ապացույց է, որ նրանք մոռացված չեն աշխարհի կողմից»,- գրել է դիվանագետը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում