ԱՄՆ-ն արգելել է Ռուսաստանից ադամանդի ներկրումը
09/02/2024 11:00
Նմանատիպ
Միացյալ Նահանգները մարտի 1-ից կարգելի չդասակարգված ադամանդների և ադամանդե զարդերի ներմուծումը Ռուսաստանից, ասվում է ԱՄՆ գանձապետարանի կողմից հինգշաբթի հրապարակված ընդհանուր լիցենզիայի համաձայն: Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Պետդեպարտամենտի, Առևտրի և Ներքին Անվտանգության դեպարտամենտների հետ խորհրդակցությունների արդյունքում պարզվել է, որ Ռուսաստանի Դաշնությունից ներմուծվող ապրանքների արգելքը վերաբերում է ադամանդե զարդերին և չդասակարգված ադամանդներին»,-ասվում է ԱՄՆ ֆինանսական գերատեսչության փաստաթղթում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում