Ռուսաստանը դեռևս չի հասել Ուկրաինայում իր նպատակներին. Պուտին
Նմանատիպ
Մենք դեռ չենք հասել մեր նպատակներին. նպատակներից մեկը ապազգայնացումն է՝ խոսքը բոլոր նեոնացիստական շարժումների արգելման մասին է. այս մասին հեռուստալրագրող Թաքեր Կառլսոնի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ահա թե ինչ է ապաազգայնացումը մեր հասկացողությամբ՝ պետք է ձերբազատվել այն մարդկանցից, որոնք պահպանում են այս տեսությունն ու պրակտիկան կյանքում», – ասել է Պուտինը: Նա հավելել է, որ այդ հարցը քննարկվել է Ստամբուլում Ուկրաինայի պատվիրակության հետ բանակցությունների ժամանակ:
«Սա այն խնդիրներից մեկն է, որը մենք քննարկել ենք անցյալ տարվա սկզբին Ստամբուլում ավարտված բանակցային գործընթացի ժամանակ: Այդ գործընթացը մեր նախաձեռնությամբ չէ, որ ավարտվել է, քանի որ մեզ մասնավորապես եվրոպացիներն ասում էին՝ փաստաթղթերի վերջնական ստորագրման համար պայմանների ստեղծումը հրամայական է։ Ֆրանսիայից և Գերմանիայից իմ գործընկերներն ասում էին՝ ինչպե՞ս եք պատկերացնում, որ նրանք ստորագրեն համաձայնագիրը՝ ատրճանակը գլխներին պահված: Պետք է զորքերը հեռացնել Կիևից: Ասացի՝ լավ։ Մենք մեր զորքերը հեռացրինք Կիևից: Հենց որ մենք դուրս բերեցինք մեր զորքերը Կիևից, ուկրաինացի բանակցողներն անմիջապես աղբարկղը նետեցին Ստամբուլում ձեռք բերված մեր բոլոր պայմանավորվածությունները և պատրաստվեցին երկար զինված առճակատման՝ ԱՄՆ-ի և Եվրոպայում նրա արբանյակների օգնությամբ։ Ահա թե ինչպես է զարգացել իրավիճակը», – նշել է ՌԴ նախագահը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում