Ֆրանսիան աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիան աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիայի ԱԳՆ-ից անդրադարձել են Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպմանը։ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն այս ուրբաթ՝ 2024 թվականի փետրվարի 9-ին Փարիզում հանդիպեց իր հայ գործընկեր պարոն Արարատ Միրզոյանի հետ։

Ստեֆան Սեժուրնեն նշել է, որ Ֆրանսիան անվերապահ, ամբողջական և մշտական հանձնառություն ունի՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը և անձեռնմխելիությանը:

«Նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության ամրապնդման ուղղությունները, մասնավորապես՝ տրանսպորտի, էներգետիկայի և ջրային ռեսուրսների ոլորտներում ենթակառուցվածքային նախագծերի զարգացումը:

Քննարկվել են նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ամրապնդմանն առնչվող հարցեր:

Ֆրանսիան շարունակում է ավելացնել մարդասիրական աջակցությունը Հայաստանին և Լեռնային Ղարաբաղից փախստականներին. խոսքը 29 միլիոն եվրո կազմող օգնության մասին է, որն ուղղված է ՀԿ-ներին, ԿԽՄԿ-ին, Հայկական Կարմիր Խաչին և ՄԱԿ-ի գործակալություններին՝ այս հատկապես խոցելի բնակեցված խմբերի սոցիալական, բժշկական, կրթական և ֆինանսական աջակցության ընդունման և ապահովման համար»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ::

Նախարարներն ամփոփել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քննարկումների արդյունքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում