Արթուր Ալեքսանյանը պարտության է մատնել թուրք ըմբիշին
13/02/2024 15:15
Նմանատիպ
Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ է մտել օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի և Եվրոպայի վեցակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։
Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից, մեկնարկային գոտեմարտում Ալեքսանյանը ժամանակից շուտ՝ 9։1 հաշվով պարտության է մատնել թուրք Բեյտուլա Կայիսդագին։
«97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը 9:1 հաշվով վստահ հաղթանակ է տանում մեկնարկային գոտեմարտում թուրք ըմբիշի նկատմաբ», – նշված է հաղորդագրության մեջ։
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է փետրվարի 12-ին, կավարտվի փետրվարի 18-ին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում