Որքա՞ն մարդ է 160 հազար դրամ վճարել կարմիր գծերի համար

Որքա՞ն մարդ է 160 հազար դրամ վճարել կարմիր գծերի համար

2023 թվականին կարմիր գծերի համար հունվարին տարեկան վճարը կատարվել է ավելի քան 30 հազար տրանսպորտային միջոցի համար։ Այս մասին Երևանի ավագանու նիստի ընթացքում հայտարարել է քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։

«2024 թվականին հունվարին 160 հազար դրամ վճարել է մոտավորապես 3200-3300 տրանսպորտային միջոցի համար»,-տեղեկացրել է Հարությունյանը։

Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբեր ամսին 32 կողմ, 3 դեմ, 0 ձեռնպահ ձայներով Երևանի ավագանին ընդունել էր Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին նախագիծը։ Այս նախագծով «Կարմիր գծեր»-ի տարեկան վճարը դարձել էր 160 հազար դրամ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում