ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակով
Նմանատիպ
ՌԴ ԱԳՆ-ն լրջորեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացմամբ և կոչ է անում Երևանին ու Բաքվին զսպվածություն ցուցաբերել, քայլեր ձեռնարկել դեէսկալացիայի ուղղությամբ և խուսափել ցանկացած գործողությունից, որը հղի է իրավիճակի հետընթացով: Ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Խոսքը ՀՀ Սյունիքի մարզի և Ադրբեջանի Զանգելանի շրջանի սահմանի մասին է։ Փետրվարի 12-ին և 13-ին Ներքին Հանդ բնակավայրի մոտակայքում տեղի են ունեցել մի շարք զինված միջադեպեր, որոնց հետևանքով կան զոհեր և վիրավորներ»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ բոլոր հարցերը պետք է լուծել բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով:
Զախարովան նշել է, որ տեղի ունեցածը ևս մեկ անգամ հաստատում է բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների համալիրի իրագործմանը շուտափույթ վերադառնալու անհրաժեշտությունը։ Նա հիշեցրել է, որ եռակողմ պայմանավորվածություններ են կնքվել 2020 և 2022 թվականներին։
«Համոզված ենք, որ տարածքային վեճերը պետք է լուծել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով զբաղվող երկկողմ հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում։ Պատրաստ ենք խորհրդատվական աջակցություն ցուցաբերել գործընթացին»,- եզրափակել Է Զախարովան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում