Մեծ Բրիտանիան հայտարարել է Ուկրաինային հազարավոր անօդաչու սարքերի մատակարարման մասին
Նմանատիպ
Մեծ Բրիտանիան և Լատվիան կգլխավորեն Ուկրաինային անօդաչու թռչող սարքեր տրամադրելու կոալիցիան։ Մատակարարումների ֆինանսավորումը կկատարվի նախկինում հայտարարված ռազմական օգնության հաջորդ փաթեթից, հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը:
Հունվարին Լոնդոնը հայտարարել էր Կիևին 2024 թվականին տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթի մասին՝ 2,5 միլիարդ ֆունտ ստեռլինգի չափով։ Նշվել է, որ Ուկրաինային անօդաչու թռչող սարքերի «ամենամեծ» մատակարարման համար կհատկացվի առնվազն 200 մլն։
«Ուկրաինան կստանա հազարավոր անօդաչու թռչող սարքեր», – ասվում է գերատեսչության հայտարարության մեջ, որը հրապարակվել է կառավարության կայքում:
Նշվում է, որ կոալիցիայի շրջանակներում Բրիտանիան կօգնի մեծացնել առաջին դեմքի դիտման գործառույթով անօդաչու թռչող սարքերի արևմտյան մատակարարումները Ուկրաինային։ Սա առաջին նախագիծն է, որը ֆինանսավորվում է ավելի վաղ հայտարարված 200 միլիոն ֆունտ ստեռլինգ օգնության փաթեթից: Լոնդոնը հազարավոր նման անօդաչու սարքեր կպատվիրի, այդ թվում՝ բրիտանական արտադրողներից՝ երկրի արդյունաբերությունը զարգացնելու համար, հայտնում է նախարարությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում