Իլհամ Ալիևը հաստատել է Ադրբեջանի կառավարության կազմը

Իլհամ Ալիևը հաստատել է Ադրբեջանի կառավարության կազմը

2023 թվականի փետրվարի 7-ին Ադրբեջանում անցկացվեցին արտահերթ ընտրություններ, որի արդյունքում Իլհամ Ալիթը ընտրվեց Ադրբեջանի նախագահ, ստանալով 4 միլիոն 567 հազար 458 ձայն կամ ձայների 92,12 տոկոսը։ Ընտրություններից մեկ շաբաթ անց՝ փետրվարի 14-ին տեղի ունեցավ երդման արարողությունը։

Սա Ալիևի հինգերորդ նախագահական ժամկետն է։ Երկրի օրենսդրությունը թույլ է տալիս միևնույն անձին ընտրել որպես պետության ղեկավար անսահմանափակ ժամկետներով։ Ադրբեջանում նախագահն ընտրվում է յոթ տարով։

Այսօր՝ փետրվարի 16-ին Իլհամ Ալիևը հաստատել է Ադրբեջանի կառավարության կազմը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները։

Համաձայն Ալիևի կարգադրության, Ադրբեջանի կառավարության անդամ են նշանակվել հետևյալ անձինք.

Առաջին փոխվարչապետ՝ Յաղուբ Էյուբով,

Փոխվարչապետ – Ալի Ախմեդով,

Փոխվարչապետ – Շահին Մուստաֆաև,

Ներքին գործերի նախարար – Վիլայաթ Էյվազով,

Բնապահպանության և բնական պաշարների նախարար – Մուխթա Բաբաև,

Գիտության և կրթության նախարար – Էմին Ամրուլլաև,

Էներգետիկայի նախարար – Փարվիզ Շահբազով,

Աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարար – Սահիլ Բաբաև,

Արտակարգ իրավիճակների նախարար – Քամալեդդին Հեյդարով,

Երիտասարդության և սպորտի նախարար – Ֆարիդ Գայբով,

Արտաքին գործերի նախարար – Ջեյհուն Բայրամով,

Էկոնոմիկայի նախարար – Միքայիլ Ջաբբարով,

Գյուղատնտեսության նախարար – Մաջնուն Մամեդով,

Ֆինանսների նախարար – Սամիր Շարիֆով,

Մշակույթի նախարար – Ադիլ Քարիմլի,

Պաշտպանության նախարար – Զաքիր Հասանով,

Պաշտպանական արդյունաբերության նախարար – Վուգար Մուստաֆաև,

Թվային զարգացման և տրանսպորտի նախարար – Ռաշադ Նաբիև,

Առողջապահության նախարար – Թեյմուր Մուսաև,

Ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով պետական կոմիտեի նախագահ – Բահար Մուրադովա,

Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ – Ֆուադ Մուրադով,

Պետական մաքսային կոմիտեի նախագահ – Շահին Բաղիրով,

Պետական սահմանային ծառայության պետ- Էլչին Գուլիև,

Վիճակագրության պետական կոմիտեի նախագահ Թաիր Բուդագով, քաղաքաշինության և ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ – Անար Գուլիև,

Փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով պետական կոմիտեի նախագահ – Ռովշան Շուքյուր օղլու Ռզաև,

Միգրացիոն ծառայության պետ – Վուսալ Հուսեյնով,

Պետական անվտանգության ծառայության պետ – Ալի Նագիև,

Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար – Օրխան Սուլթանով,

Զինվորական ծառայության մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայության պետ – Մուրսալ Իբրահիմով,

Ջրային ռեսուրսների պետական գործակալության նախագահ – Զաուր Միքայիլով, զբոսաշրջության պետական գործակալության նախագահ – Ֆուադ Նագիև,

Սննդի անվտանգության գործակալության նախագահ – Գոշգար Թահմազլի,

Ազգային արխիվի վարչության պետ – Ասքեր Ռասուլով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում