Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի երկու այլընտրանք ունենք․ թուրք նախարար
Նմանատիպ
Թուրքիայի կապի և տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն թուրքական լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ժամանակ խոսել է Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանին և Թուրքիային կապող տրանսպորտային հանգույցի մասին։
Ըստ թուրք նախարարի՝ երթուղու երկու այլընտրանք կա։
«Հայաստանով անցնող երթուղու երկարությունը 43 կմ է, սակայն եթե հայկական կողմում խնդիրներ կան, ապա Ադրբեջանն Իրանի հետ ունի շփումներ և այդ միջանցքը կարող է անցկացնել իրենց տարածքով։ Հետևաբար, կա երկու այլընտրանք, և այդ երկուսն էլ այժմ քննարկման փուլում են»,- ասել է նախարարը։
Ուրալօղլուն նշել է, որ Ադրբեջանը շարունակում է իր հատվածի շինարարական աշխատանքները։
«Այս պահին Ադրբեջանը շարունակում է շինարարությունը։ Բացի այդ հայտարարված է մրցույթ ինչպես մեր, այնպես էլ Նախիջևանի հատվածի համար, որից հետո կվերականգնվի 106 կմ երկարությամբ ճանապարհը»,- հավելել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում