Ադրբեջանը ՀՕՊ զորավարժություններ է անցկացնում
19/02/2024 17:39
Նմանատիպ
Ադրբեջանում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները զորավարժություններ են անցկացնում, որոնց ընթացքում հետ են մղում պայմանական թշնամու հարձակումները։ Այս մասին հայտնում է APA գործակալությունը, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։
«Զորավարժությունների ընթացքում S-300 Favorit զենիթահրթիռային համակարգերի ստորաբաժանումների անձնակազմները մարտական պատրաստության են բերում համակարգերը և հետ են մղում պայմանական թշնամու հրթիռային հարձակումները։ Միաժամանակ ՀՕՊ ստորաբաժանումները կատարում են օբյեկտները օդային հարձակումներից պաշտպանելու առաջադրանքներ»,-գործակալությանը հայտնել են երկրի ՊՆ-ից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում