Ադրբեջանն աղմկում է ռազմատեխնիկական ոլորտի մեր պայմանագրերի համար, բայց միլիարդների զենք է գնում․ Փաշինյան

Ադրբեջանն աղմկում է ռազմատեխնիկական ոլորտի մեր պայմանագրերի համար, բայց միլիարդների զենք է գնում․ Փաշինյան

Ադրբեջանն ամեն անգամ աղմկում է ռազմատեխնիկական ոլորտում մեր ցանկացած նոր պայմանագրի դեպքում, բայց ինքը լռում է այն մասին, որ միլիարդավոր դոլարների զենք է գնում։ Այս մասին France24-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչո՞ւ է Ադրբեջանը մտահոգված Հայաստանի զինված ուժերի բարեփոխումներով այն դեպքում, երբ նա օկուպացված է պահում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները, այն դեպքում, երբ մենք առաջարկում ենք վերջնականապես սահմանազատել մեր սահմանները և հայելային տարբերակով դուրս բերել զորքերը։ Մենք փոխադարձաբար հետ կքաշեինք մեր զորքերը սահմանից, ինչը կարող էր քայլ լինել դեպի խաղաղություն»,- նշել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում