Ֆրանսիան Հայաստանում կունենա ռազմական խորհրդատու․ Ֆրանսիայի ԶՈւ նախարար
23/02/2024 11:58
Նմանատիպ
«Բաստիոն» մեքենաների խմբաքանակը շուտով կլինի Երևանում։ Այս մասին ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուին։
«Փարիզ այցի ժամանակ ստորագրեցինք վաճառքի առաջին պայմանագիրը, որը վերաբերում էր գիշերային տեսողության հեռադիտակներին։ Երեկ երեկոյան առաջին խմբաքանակն արդեն Երևանում էր։ «Բաստիոն» մեքենաների խմբաքանակը նույնպես շուտով կլինի Երևանում»,-շեշտել է Լըկորնյուին։
Բացի այդ, Ֆրանսիայի ԶՈւ նախարարը հավելել է, որ Ֆրանսիան Հայաստանում կունենա ռազմական մշտական խորհրդատու:
Հետևեք մեզ նաև Telegram-ում