Հայաստանին կառաջարկենք Mistral հրթիռներ․ Ֆրանսիայի ԶՈւ նախարար

Հայաստանին կառաջարկենք Mistral հրթիռներ․ Ֆրանսիայի ԶՈւ նախարար

Շուտով GM 200 ռադարները կհասնեն Հայաստան, որից հետո կարող ենք առաջարկել Mistral հրթիռներ։ Այս մասին ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուին։

«Mistral-ները մոտահար հրթիռային սարքեր են և բավական հեշտ է սովորել դրանց գործածումը։ Մեկ քննարկում արդեն ունեցել ենք, որը հնարավորություն կտա առաջարկել այդ շերտի պաշտպանությունը։ Երկրորդ շերտի պաշտպանության համար մենք առաջարկելու ենք միջին օդային պաշտպանություն»,-նշել է Ֆրանսիայի ԶՈւ ղեկավարը։

Սեբաստիան Լըկորնյուին հավելել է, որ եթե Հայաստանը սպառնալիքի տակ չլիներ, այս քննարկումների կարիքը չէինք ունենա: Հետևաբար սպառնալիքներն են, որ հանգեցրել են հայկական կողմի հետ խոսել պաշտպանության մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում