Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել, իբր ՀՀ ԶՈւ-ն կրակել է իրենց դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել, իբր ՀՀ ԶՈւ-ն կրակել է իրենց դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել, թե իբր փետրվարի 23-ին՝ ժամը 05:50-ի սահմաններում, Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումները Վարդենիսիում տեղակայված հայկական դիրքերից կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանական ՊՆ-ն հայտնում է, որ իրավիճակի սրումը կանխելու և երկու երկրների պայմանական սահմանին կայունություն ապահովելու նպատակով ադրբեջանական բանակի ստորաբաժանումները պատասխան գործողությունների չեն դիմել։

«Կոչ ենք անում Հայաստանի ռազմական ղեկավարությանը թույլ չտալ նման սադրանքներ՝ ուղղված պայմանական սահմանին իրավիճակի ապակայունացմանը և պատասխանատվության ենթարկել այդ սադրանքներն իրականացնողներին»,- նշվում է նրանց հայտարարության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում