Էրդողանը ՄԱԿ-ը բարենորոգելու կոչ է արել
25/10/2014 16:05
Նմանատիպ
Անբողջ աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն անհրաժեշտ են դարձնում ՄԱԿ-ի կառուցվածքում բարենորոգումները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նրա խոսքով` գլոբալ մակարդակով ֆունդամենտալ խնդիրների լուծման համար ՄԱԿ-ը պետք է իր կառուցվածքը համապատասխանեցնի աշխարհում իրավիճակի հետ:
Ավելի վաղ` Թուրքիայի վարչապետ եղած ժամանակ Էրդողանը կոչ էարել փոխել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կառուցվածքը: «Արդարացի չէ, որ միայն հինգ երկրներ են ղեկավարում բոլոր միջազգային հարաբերությունները»,- ասել էր նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում