Թուրքիայում հարձակում է կատարվել փոխվարչապետի եւ նախարարների վրա

Թուրքիայի քրդաբնակ Ուրֆայի նահանգում հարձակում է տեղի ունեցել փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշի, ներքին գործերի եւ գյուղատնտեսության նախարարներ Էֆքան Ալայի ու Մեհդի Էքերի վրա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական AKHaber լրատվական կայքը, անհայտ անձանց խումբը քարեր է նետել կառավարական պատվիրակության վրա, որը Ուրֆա էր ժամանել հարեւան սիրիական Քոբանի քաղաքից փախստականների կյանքի պայմաններին ծանոթանալու համար, որոնց թիվը նահանգում անցնում է 150 հազարը: Արդյունքում` փոխվարչապետն ու նախարարները չեն տուժել:

Ենթադրվում է, որ հարձակումը կազմակերպել են տեղի քրդերը, ովքեր դժգոհ են այն բանից, որ Թուրքիան հրաժարվում է ռազմական օգնություն ցուցաբերել Քոբանին «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բռնազավթումից ազատագրելու համար ԱՄՆ-ի գլխավորությամբ ստեղծված միջազգային կոալիցիային:

Հետևեք մեզ նաև Telegram-ում