Լավրովն անդրադարձել է «Զվարթնոցում» ՌԴ սահմանապահների ներկայության նպատակահարմարությանը
Նմանատիպ
Հայաստանի ղեկավարության հայտարարությունները Ռուսաստանին ստիպում են մտածել, թե ինչպես դրանք հաշվի առնել գործնական քայլերում։ Այս մասին Անթալիայում ընթացող դիվանագիտական 3-րդ ֆորումի ժամանակ լրագրողներին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Ես չեմ կարող հաստատել այս հաղորդագրությունները, թեև դա լիովին տեղավորվում է այն դիրքորոշումների տրամաբանության մեջ, որոնք այժմ սահմանում է Հայաստանի ղեկավարությունը՝ վարչապետ Փաշինյանը, Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու այլ գործիչներ», – ասել է նախարարը։
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն հայտարարել էր, որ ռուս սահմանապահները պետք է հեռանան Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից՝ հավելելով, որ հայկական կողմն ինքը կպաշտպանի երկրի սահմանները։
Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ Մոսկվան Երևանից որևէ հարցում չի ստացել այդ օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ։
Ուրբաթ օրը Հայաստանի խորհրդարանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն նշել էր, որ իր քաղաքական ուժը մտահոգված է ռուս սահմանապահների ներկայությամբ, և այս հարցի շուրջ քննարկումներ են ընթանում։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական երկխոսությանը, Լավրովը նշել է, որ Բաքվի և Երևանի հարաբերություններում առաջընթացը կախված կլինի նրանից, թե որքան ազնվորեն կկատարվեն եռակողմ պայմանավորվածությունները։ Լավրովի խոսքով՝ Բաքուն զրույցներում հաստատում է այդ պատրաստակամությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում