Հայաստանը հարաբերություններ է կառուցում ոչ թե ընկերների, այլ նրանց թշնամիների հետ
Նմանատիպ
Հայաստանի իշխանությունները ցանկանում են հարաբերություններ կառուցել ոչ թե իրենց հարևանների ու ընկերների, այլ թշնամիների հետ։ Այս մասին Անթալիայում ընթացող դիվանագիտական 3-րդ ֆորումի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Չգիտես ինչու՝ Հայաստանում կարծում են, որ կյանքը պետք է կառուցել ոչ թե համագործակցելով ամենամոտ հարևանների և պատմականորեն իրենց հետ համերաշխ ժողովուրդների, այլ նրանց հետ, ովքեր հակառակ են դիրքավորվել ու թշնամաբար են տրամադրված իրենց բարեկամներին»,- նշել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարը միաժամանակ հավելել է, որ Երևանում վերջին ամիսներին խիստ հայտարարություններ են հնչում Մոսկվայի հասցեին՝ Հայաստանի համար ղարաբաղյան հակամարտության սրման անհաջող արդյունքների պատճառով։
Լավրովի խոսքով, այդ հայտարարությունները, որոնք ամեն օր հնչում են Հայաստանի ղեկավարության շուրթերից, ստիպում են մտածել, թե ինչ է կատարվում իրականում և ինչպես դա հաշվի առնել գործնական քայլերում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում