Ցանկանում ենք, որ Երևանը որոշի՝ ինչպես է շարունակելու ապրել․ Լավրով

Ցանկանում ենք, որ Երևանը որոշի՝ ինչպես է շարունակելու ապրել․ Լավրով

Մոսկվան սպասում է, որ Երևանը վերջնականապես կողմնորոշվի ու տեղյակ պահի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ որոշման մասին։ Այս մասին Անթալիայում ընթացող դիվանագիտական 3-րդ ֆորումի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Սպասում ենք՝ երբ մեզ Երևանը պաշտոնապես կհայտնի, թե որն է իր վերջնական որոշումը ՀԱՊԿի հետ կապված։ Ասում են՝ «մենք դե ֆակտո սառեցրել ենք անդամակցությունը ՀԱՊԿ-ին, եթե պետք լինի դե յուրե էլ կսառեցնենք» կամ էլ «ԵԱՏՄ-ն մեզ համար հետաքրքիր է, քանի որ այնտեղից ինչ-որ սպասելիքներ ունենք»,- շեշտել է Լավրովը՝ մեջբերելով Նիկոլ Փաշինյանի Ազգային ժողովում արված հայտարարությունները։

«Մենք շատ կցանկանայինք, որ մեր հայ գործընկերներն իրենք իրենց համար որոշեն՝ ինչպես են ցանկանում շարունակել ապրել և փոխադարձ հիմունքներով իրականացնել այն պայմանավորվածությունները, որոնք մեզ իրար են կապում ամենատարբեր ինտեգրացիոն կառույցներում»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում