Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանում է Հայաստան

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանում է Հայաստան

Այսօր` մարտի 4-ին, պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Այդ մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Ավելի վաղ Հունաստանում Հայաստանի դեսպանությունը հաղորդագրություն էր տարածել Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի՝ Հայաստան պաշտոնական այցի մասին։

«Մարտի 1-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետ։

Կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ համագործակցության ուղղությամբ իրականացված և իրականացվելիք քայլերը։

Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ պաշտպանության նախարարի՝ 2023 թ․ դեկտեմբերին Հունաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին»-նշված է հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում