Կլոպ. Իմ թիմն ավելի լավ էր խաղում, սակայն դա բավարար չեղավ
26/10/2014 09:10
Նմանատիպ
Գերմանիայի առաջնության 9-րդ տուրի՝ «Բորուսսիա»-«Հանովեր» խաղից հետո դորտմունդյան թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դժգոհության է արտահայտել, որ իր սաները չեն կարողացել օգտագործել գոլային հնարավորությունները:
«Այսօր իմ թիմը շատ ավելի լավ էր խաղում, սակայն դա բավարար չեղավ: Չէինք մտածում, որ չենք կարողանա գոլ խփել՝ ունենալով այդքան հնարավորություններ: Մենք ունեինք 4-5 100 տոկոսանոց հնարավորություններ, բայց չխփեցինք: Կշարունակենք պայքարել»,-Կլոպի խոսքը մեջբերված է «Բորուսսիայի» պաշտոնական կայքից:
Հիշեցնենք, որ «Բորուսսիայի» համար այս պարտությունը Գերմանիայի առաջնությունում չորրորդ անընդմեջն էր, թիմն այս զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում