Հնդկաստանից դեպի Հայաստան բեռնատար ինքնաթիռների մի քանի չվերթ է գրանցվել

Հնդկաստանից դեպի Հայաստան բեռնատար ինքնաթիռների մի քանի չվերթ է գրանցվել

Վերջին օրերին Հնդկաստանի Նաշիկ օդանավակայանից բեռնատար ինքնաթիռների մի քանի չվերթ է գրանցվել դեպի Հայաստան: Այս մասին գրում են իրանական տելեգրամ ալիքները։

Նշենք, որ Նաշիկի օդանավակայանը գտնվում է հնդկական HAL Air Industries պետական կորպորացիայի օբյեկտների կողքին ։

HAL Air Industries ընկերությունը արտադրում է ինքնաթիռներ, ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր և ավիացիոն շարժիչներ:

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 11-ին, հնդկական IADN լրատվամիջոցը հայտնել էր, որ Հնդկաստանը օդային միջանցք է ստեղծում դեպի Հայաստան՝ ռազմավարական կարևորության արտահանման սպասարկման նպատակով։

Բացի այդ, ըստ լրատվամիջոցի, HAL-ը և CONCORD-ը ստեղծել են HALCON համատեղ աշխատանքային խումբը, որը կամրապնդի Հնդկաստանի և Հայաստանի միջև լոգիստիկան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում