ՀԱՊԿ-ը Երևանից պաշտոնական գրություն չի ստացել իր անդամակցությունը կասեցնելու վերաբերյալ
Նմանատիպ
Երևանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին, սակայն կազմակերպությունը Հայաստանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական գրություն չի ստացել։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը։
«Երևանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին։ Սա Հայաստանի որոշումն է և մենք հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում։ Այնուամենայնիվ, կազմակերպության գործունեությունը շարունակվում է ամբողջ ծավալով, բոլոր ընթացակարգերը պահպանվում են ՀԱՊԿ կանոնակարգի համապատասխան: Քարտուղարությունը պարբերաբար Երևանի համապատասխան կառույցներին տեղեկացնում է ընդունած և ընդունվող որոշումների մասին։ Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց նշված հայտարարությունների առնչությամբ նշեմ, որ Երևանից քարտուղարությունը կազմակերպությանն անդամակցությունը կասեցնելու վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ չի ստացել», – ասել է Թասմաղամբետովը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Երևանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին՝ նշելով, որ կազմակերպությունը չի կատարել հանրապետության նկատմամբ ստանձնած պարտավորությունները։
Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց, որ եթե այսպես ընթանա, Հայաստանի դուրս կգա ՀԱՊԿ-ից, քանի որ այդ կազմակերպությունը սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգության համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում