Մոսկվան անդրադարձել է ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը
Նմանատիպ
Մոսկվան լսել է ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։, Առաջիկայում մեզ բավականին մեծ աշխատանք է սպասվում, որպեսզի պարզվի ամբողջ իրավիճակը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, լսել ենք այդ հայտարարությունները: Ակնհայտ է, որ առաջիկայում մեծ աշխատանք է սպասվում։ Մեզ անհրաժեշտ են շփումներ և՛ ՀԱՊԿ շրջանակներում, և՛ երկկողմ մակարդակով մեր հայ գործընկերների հետ։ Կհստակեցնենք ու կխոսենք համապատասխան այն հայտարարությունների, որոնք արել է պարոն վարչապետը»,- ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։
Լրագրողների հարցին, թե ինչպես է ՀԱՊԿ-ը վերաբերում Փաշինյանի նման հայտարարություններին, Պեսկովը նշել է, որ Կրեմլը չի կարող խոսել կազմակերպության անունից։
«Իհարկե, ՀԱՊԿ շրջանակներում որոշակի աշխատանք կա անելու»,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 12-ին, լրագրողների հետ ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե կազմակերպությունը չպատասխանի Հայաստանի ինքնիշխան տարածքի վերաբերյալ Երևանի բարձրացրած հարցերին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում