Թուրքիայում կացնով հարձակվել են Աթաթուրքի կիսանդրու վրա

Թուրքիայում կացնով հարձակվել են Աթաթուրքի կիսանդրու վրա

Թուրքիայի Մանիսա նահանգի Շեհզադե շրջանում հարձակում է իրականացվել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կիսանդրու վրա։

Հարձակումն իրականացրած անձը կացնով մի քանի հարված է հասցրել կիսանդրուն, ինչի հետևանքով այն վնասվել է։ Տեղի բնակիչների վկայությամբ՝ նախքան հարվածելը նա բղավել է «‎Կուռքերի՞ն եք պաշտում»‎։

Այնուհետև բնակիչները միջամտել ու խլել են կացինը նրա ձեռքից։

Հարձակում իրականացրած անձը բերման է ենթարկվել ոստիկանություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում