5 անձ է ձերբակալվել, որոնցից մեկը քաղաքապետարանի պաշտոնյա
14/03/2024 19:21
Նմանատիպ
Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում Հակակոռուպցիոն կոմիտեի կատարած խուզարկությունից հետո պաշտոնատար անձ է ձերբակալվել, բացի այդ, կան ևս 4 ձերբակալվածներ։ Այս մասին «Sputnik Արմենիա»-ին հայտնել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
«5 անձ է ձերբակալվել, որոնցից մեկը` Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա։ Նրան մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու գործով»,-հայտնել է Օհանջանյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն էր իրականացրել Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության վարչությունում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում