ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի Նիկոլ Փաշինյանի ու Վահագն Խաչատուրյանի հետ
Նմանատիպ
ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը Հարավային Կովկաս կատարելիք այցի շրջանակներում մարտի 19-ին կժամանի Երևան, որտեղ կհանդիպի Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին տեղեկացրել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։
«Սթոլտենբերգի ուղևորությունը սկսվելու է մարտի 17-ին Ադրբեջան կատարելիք այցով, որտեղ նա հանդիպելու է երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Երկուշաբթի՝ մարտի 18-ին, Սթոլտենբերգը բանակցություններ կվարի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ։
Նույն օրը ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը կմեկնի Թբիլիսի։ Այնտեղ նա կհանդիպի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու և վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։
Վրաստանից հետո՝ մարտի 19-ին ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան»,-նշված է հաղորդագրությունում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում