Երևանում ոչ մի ԲՈՒՀ չպետք է լինի, բոլորը պետք է գործեն «Ակադեմիական քաղաքում»․ Փաշինյան

Երևանում ոչ մի ԲՈՒՀ չպետք է լինի, բոլորը պետք է գործեն «Ակադեմիական քաղաքում»․ Փաշինյան

Հայաստանում գոյություն ունի 60 ԲՈՒՀ, ինչը մեզ համար եթե ոչ կարմիր, ապա դեղին նշան պետք է լինի»։ Այս մասին Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«60 ԲՈՒՀ նշանակում է 60 ռեկտոր, 120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան, 1 000 դեկանի տեղակալ և այդպես շարունակ»,- նշել է Փաշինյանը, հավելելով, որ իրենք չեն զարմանում, որ երբ «բուհական համակարգի բարեփոխումների» մասին են խոսում, հասարակության մոտ լարվածություն է առաջանում, սակայն, նրա խոսքով, իրենք ԲՈՒՀ-ական համակարգի թերություններն զգում են «ամեն տեղ»։

«Եթե մենք ՀՀ-ում ԲՈՒՀ-երը հավաստագրենք միջազգային չափանիշներով, ոչ մի ԲՈՒՀ հավաստագրում չի ստանա։ Այս առումով «Ակադեմիական քաղաքը» չափազանց կարևոր և ռազմավարական ծրագիր է, և այդ ծրագրի շրջանակում Երևանում ոչ մի ԲՈՒՀ չպետք է լինի, բոլորը պետք է գործեն «Ակադեմիական քաղաքում»»,-նշել է Փաշինյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում