Ոչ բարեկամ երկրները միջամտում են ՌԴ նախագահի ընտրություններին․ ԱԳՆ

Ոչ բարեկամ երկրները միջամտում են ՌԴ նախագահի ընտրություններին․ ԱԳՆ

Ռուսաստանի նախագահի ընտրություններին միջամտությունն ընթանում է բոլոր ոչ բարեկամական երկրների կողմից, առաջնորդների թվում են ԱՄՆ-ն և Գերմանիայն։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է հատուկ հանձնարարություններով դեսպան, ՌԴ ԱԳՆ ընտրությունների հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Գենադի Ասկալդովիչը։

Ասկոլդովիչի խոսքով՝ Գերմանիան փորձում է ընտրություններին միջամտել ՀԿ-ների և ԶԼՄ-ների միջոցով: «Ցանկանում են սևացնել մեր ընտրարշավը, կասկածի տակ դնել մեր ընտրական գործընթացը», – նշել Է դիվանագետը:

«Ամերիկացիները հարցն այնպես են դնում, որ ամբողջ աշխարհը մեր ընտրությունները ճանաչի ոչ լեգիտիմ, անօրինական։ Սա է նրանց հիմնական ուղերձը, ինչին մենք փորձում ենք հակազդել»,- ասել է նա։

Նշենք, որ Ռուսաստանի նախագահի ընտրությունները տեղի են ունենում մարտի 15-17-ը: Առաջին անգամ դրանք անցկացվում են երեք օրվա ընթացքում և հեռավար էլեկտրոնային քվեարկության միջոցով, որը հասանելի է երկրի մարզերի մոտ մեկ երրորդում: Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է չորս թեկնածու՝ Վլադիմիր Պուտինը, Վլադիսլավ Դավանկովը, Լեոնիդ Սլուցկին և Նիկոլայ Խարիտոնովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում