Թուրքիան Ղրիմի կցումը Ռուսաստանին անվանել է «ապօրինի»

Թուրքիան Ղրիմի կցումը Ռուսաստանին անվանել է «ապօրինի»

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ղրիմի՝ Ռուսաստանին միանալու 10-ամյակի վերաբերյալ։

«Ղրիմի թերակղզու անօրինական բռնակցումը չճանաչելու և Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու հարցում Անկարայի դիրքորոշումն անփոփոխ է»,- նշվել է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշվել է, որ Ռուսաստանի քայլերը միջազգային իրավունքի խախտում են, և 10 տարի առաջ մարտի 16-ին տեղի ունեցած հանրաքվեն «ապօրինի»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում