Ուկրաինական կողմից ահաբեկիչների համար պատրաստված է եղել «պատուհան»՝ սահմանը հատելու համար․ Պուտին
Նմանատիպ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով, որում նշել է, որ Ռուսաստանը գիտի, թե ինչ է ահաբեկչության սպառնալիքը և ակնկալում է փոխգործակցություն բոլոր պետությունների հետ, որոնք կիսում են իրենց ցավը։
Իր ուղերձում Պուտինը ցավակցություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր կորցրել են հարազատներին ու ընկերներին։
«Մենք կբացահայտենք և կպատժենք բոլորին. Crocus-ում ահաբեկչության բոլոր մեղավորները, կազմակերպիչները և պատվիրատուները արդար պատիժ կստանան։
Բժիշկներն այժմ պայքարում են տուժածների կյանքի համար։ Նրանք անում են հնարավոր ամեն ինչ»,- ասել է ՌԴ նախագահը։
Ըստ Վլադիմիր Պուտինի՝ նախնական տվյալով ուկրաինական կողմից «Կրոկուս»-ի ահաբեկչության մասնակիցների համար պատրաստված է եղել «պատուհան»՝ սահմանը հատելու համար
ՌԴ նախագահի հրամանագրով, մարտի 24-ին երկրում համազգային սուգ է հայտարարել։
«Մարտի 24-ը հայտարարում եմ համազգային սգո օր»,- ասել է պետության ղեկավարը։
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 22-ին, անհայտ անձինք կրակ են բացել Մոսկվայի «Crocus City Hall»-ում, «Պիկնիկ» խմբի համերգից առաջ, ինչի արդյունքում նաև հրդեհ է բռնկվել։
Այս պահին զոհերի թիվը հասել է 121-ի, որոնցից 3-ը երեխա, սակայն այն կարող է դեռևս աճել։ Հիվանդանոցներում է գտնվում 115 մարդ, որոնցից 5-ը երեխա։
Ներկայումս հրդեհը մեկուսացված է։ Հրդեհի մեկուսացումից հետո զոհերից մեկի հագուստի վրա հայտնաբերել են ինքնաշեն պայթուցիկ սարքի նմանվող առարկա: Այն վնասազերծվել է։ Նախնական տվյալներով՝ մահացածը ահաբեկիչներից մեկն է։
«Կրոկուսի» 5 աշխատակից է ձերբակալվել, նրանց հարցաքննում են։ Հայտնի է, որ ահաբեկիչները միասին են տեղաշարժվել, ոչինչ չեն բղավել և պատանդ չեն վերցրել, նրանք անխնա գնդակահարել են մարդկանց։
ՌԴ հատուկ ծառայությունները հայտնում են, որ Հարձակվողների ուսապարկերում եղել են վառելիքով տարաներ, հարձակումից հետո նրանք լցրել են այն և այրել, ինչը ուժեղ հրդեհ է առաջացրել։
Նշենք նաև, որ Հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների գործողությունների արդյունքում ձերբակալվել է 11 հոգի, այդ թվում՝ 4 ահաբեկիչներ, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել «Կրոկուս Սիթի Հոլլում» տեղի ունեցած ահաբեկչակաան ակտին, նրանց հանցակիցներին հայտնաբերելու ուղղությամբ գործողությունները շարունակվում են, հայտնել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը։
«Արդեն պարզվել է, որ ահաբեկչությունը մանրակրկիտ ծրագրված է եղել։ Ահաբեկիչների կողմից օգտագործված զենքերը նախապես պատրաստվել են գաղտնի պայմաններում։ Ահաբեկչությունն իրականացնելուց հետո հանցագործները պլանավորել են հատել ռուս-ուկրաինական սահմանը, համապատասխան կոնտակտներ են պահպանել ուկրաինական կողմի հետ»,- հայտարարել են ՌԴ ԱԴԾ-ում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում