ՌԴ զինծառայողները Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն են․ ՌԴ ԱԳՆ
29/03/2024 20:20
Նմանատիպ
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։
«102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։
Վտանգավոր դեմագոգիա է այն միտքը, որ ՌԴ զինծառայողների դուրսբերումը Հայաստանից, ինչ-որ կերպ կավելացմի Հանրապետության ռազմական ներուժը։
Ստիպելով այսօր վերանայել գոյություն ունեցող անվտանգության համակարգը՝ դրա դիմաց Արևմուտքը կոնկրետ ոչինչ չի առաջարկում»,- նշել են ԱԳՆ-ից։