Xiaomi ընկերության մշակած առաջին էլեկտրամոբիլն արդեն վաճառքում է
Նմանատիպ
Չինական Xiaomi կորպորացիան սկսել է առաջին էլեկտրամոբիլի՝ SU7-ի պաշտոնական վաճառքը։ Այդ մասին հայտնում է CarNewsChina-ն։
Ընկերությունը թողարկել է Super Ultra 7 մոդելը՝ երեք տարբերակներով, որոնց արժեքը տատանվում է 29․900-41․500 ԱՄՆ դոլարի սահմաններում։
Մոդելն ունի 94,3 կՎտ*ժ հզորությամբ մարտկոց։
Pilot Pro տարբերակն ունի տեսախցիկ և տվյալներ վերամշակող Nvidia Drive Orin տիպի չիպ։
Xiaomi-ի SU7 մոդելը վաճառքի է հանվել Չինաստանի 29 քաղաքների 59 սրահներում։ Մատակարարումները կսկսվեն ապրիլի վերջից։ Բացի մեքենայից, գնորդները կարող են ձեռք բերել նաև 7 կամ 11 կվտ հզորությամբ մարտկոցներ, որոնք հնարավոր է կիրառել տան պայմաններում։
Էլեկտրամոբիլի էքսերիեր դիզայները Ջեյմս Ցյուն է, որը Xiaomi է տեղափոխվել Mersedec Benz-ից։
BMW ընկերության դիզայնի բաժնի նախկին ղեկավար Կրիս Բենգլը, ով ավտոմեքենաների՝ աշխարհում ամենահայտնի դիզայներներից է, SU7-ի մասին բավականին դրական է արտահայտվել։
Թե երբ SU7 էլեկտրամոբիլը կդրվի լայն վաճառքի, դեռևս չի հաղորդվում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում