Ստամբուլի վերընտրված քաղաքապետը կոչ է արել կառավարությանը հաշվի նստել իրենց հետ

Ստամբուլի վերընտրված քաղաքապետը կոչ է արել կառավարությանը հաշվի նստել իրենց հետ

արտի 31-ին Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում Ստամբուլի քաղաքապետ վերընտրված Էքրեմ Իմամօղլուն ստամբուլցիների հետ հանդիպում է ունեցել:

Հանդիպմանն ունեցած ելույթում Իմամօղլուն շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր ընդունում են Ստամբուլի դաշինքի հայեցակարգը:

«Նրանք, ովքեր չեն հասկանում ազգի տված ուղերձը, ի վերջո պարտվում են: Ստամբուլցիներն ինձ կատարողի, ժողովրդավարի, քաղաքապետի առաջադրանք են տվել: Ստամբուլցիների ինձ տված այս բոլոր առաջադրանքները ես ընդունում եմ որպես պատվեր»,-ասել է նա:

Ապա հավելել, որ այս ՏԻՄ ընտրությունների արդյունքները ուղերձ էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

«Ստամբուլցիների ակնհայտ կամքով անպատճառ ձգձգված բոլոր ստորագրությունները պահ առաջ պետք է դրվեն: Կենտրոնական կառավարությունը չպետք է անտեսի տեղական իշխանություններին»,-հայտարարել է Իմամօղլուն, ապա նաև Ստամբուլի ՏԻՄ ընտրություններում տարած հաղթանակը որակել որպես ստամբուլցիների կողմից ուղերձ՝ իրենց մրցակիցներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում