Google-ը կջնջի օգտատերերի վերաբերյալ «Ինկոգնիտո» ռեժիմով հավաքված տեղեկությունները
Նմանատիպ
Google-ը համաձայնել է ոչնչացնել օգտատերերի գործողությունների մասին միլիարդավոր տեղեկությունները՝ առանց օգտատերերի իմացության նրանց անձնական տվյալներին հետևելու հիմքով ներկայացված կոլետիվ հայցը լուծելու նպատակով։ Այդ մասին հաղորդում է Bloomberg-ը։
Հիշեցնենք, որ կոլեկտիվ հայց էր ներկայացվել 2020թ․ ԱՄՆ-ում՝ այն բանից հետո, երբ պարզվել է, որ Google-ը հետևում է օգտատերերի անձնական տվյալներին՝ առանց նրանց իմացության։ Համաձայն հայցը ներկայացնողների՝ Ընկերությունը Chrome-ի «Ինկոգնիտո» ռեժիմն օգտագործելով՝ գաղտնի տեղեկություններ է հավաքել բրաուզերից օգտվողների ու նրանց հետաքրքրությունների մասին։
Google-ը հայտարարել է, որ կթարմացնի, թե հատկապես ինչ տեղեկություններ է հավաքում «մասնավոր» դիտման դեպքում։ Դա թույլ կտա օգտատերերին «Ինկոգնիտո» ռեժիմում արգելափակել cookie կողմնակի ֆայլերը` հինգ տարվա ընթացքում։
«Մենք ուրախ ենք, որ լուծում ենք այս հայցը, որը միշտ համարել ենք չհիմնավորված»,-աղբյուրի փոխանցմամբ՝ հայտարարել է Google-ի ներկայացուցիչը։
Հայցատուները Google-ից պահանջել են 5 մլրդ ԱՄՆ դոլար վճարել՝ օգտատերերին պատճառված վնասի համար։ Ավելին՝ օգտատերերը կարող են նաև առանձին հայցեր ներկայացնել Ընկերությանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում