Իրանում առաջարկում են հարվածել Ադրբեջանում գործող Իսրայելի դիվանագիտական կենտրոնին
Նմանատիպ
Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարձակումից հետո Իրանի խորհրդարանի անդամ Ջալալ Ռաշիդի Քուչին X սոցցանցի իր էջում սպառնալիք է հնչեցչել Ադրբեջանի հասցեին։ Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոները։
Պատգամավորն առաջարկել է «բաց և ուղիղ հարձակում իրականացնել տարածաշրջանային երկրներում գործող սիոնիստների դիվանագիտական կենտրոններից մեկի վրա, գերադասելի է Ադրբեջանում»:
Նման քայլը, պատգամավորի կարծիքով, կլինի Իսրայելի ռազմական հարձակման պատասխանը։ Ըստ նրա՝ «ձգձգումը, համբերությունը և վճռական պատասխան տալու հետաձգումը հավասարազոր Է Իրանի Մեծ անվան հեղինակությանը և պատվին ուժեղ հարված հասցնելուն»:
Նշենք, որ Իրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատանքը մինչ օրս չի վերականգնվել։ Ավելի վաղ Ադրբեջանը միակողմանիորեն հետ էր կանչել իր դիվանագիտական առաքելությունը 2023 թվականի հունվարի 27-ի առավոտյան Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումից հետո:
Իրանի իշխանություններն ավելի վաղ դժգոհություն էին հայտնել Ադրբեջանի և Իսրայելի միջև կապերի վերաբերյալ, սակայն վերջին իրադարձությունները կարող են հանգեցնել Թեհրանի և Բաքվի միջև հարաբերությունների հետագա լարվածության:
Հիշեցնենք, որ նախօրեին Իսրայելը հրթիռային հարված էր հասցրել Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը: Հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ, այդ թվում՝ Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի երկու գեներալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում