Սպիտակ Տունը NASA-ին առաջարկում է ատոմային ժամացույց տեղադրել Լուսնի վրա

Սպիտակ Տունը NASA-ին առաջարկում է ատոմային ժամացույց տեղադրել Լուսնի վրա

Սպիտակ Տունը NASA-ին հրահանգել է միասնական լուսնային ժամային ստանդարտ մշակել մինչև 2026թ․ ավարտը։ Այդ մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով Սպիտակ Տան գիտական և տեխնոլոգիական քաղաքականության վարչության պետ Պրաբխակարիի ծառայողական գրությանը։

Աղբյուրի տեղեկություններով՝ դա կպահանջի ատոմային ժամացույց տեղադրել Լուսնի մակերևույթին։

Նշվում է, որ համապատասխանեցված լուսնային ժամանակի ներդրման պլանի մշակումը կավարտվի 2026 թվականին։

Փաստաթղթում նշվում է, որ  Լուսնի վրա գտնվող մարդու համար սովորական ժամացույցը, միջին հաշվարկով, հետ է ընկնում 58,7 միկրովայրկյանով՝ մեկ ժամվա ընթացքում։

Պրաբխակարին պնդում է, որ առանց միասնական ժամային ստանդարտի դժվարություններ են առաջանում տիեզերանավերի և Երկրի հետ տվյալների անվտանգ փոխանցման ժամանակ։

Մեր ունեցած ժամացույցները Լուսնի վրա կշարժվեին այլ արագությամբ։ ԱՄՆ ռազմածովային աստղադիտարանում մտածե՛ք ատոմային ժամացույցների մասին։ Դրանք ազգերի սրտխփոցն են։  Դուք կցանկանաք լսել սրտխփոցը Լուսնի վրա»,-Սպիտակ Տան ներկայացուցչի խոսքը փոխանցում է Reuters-ը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում