Իսրայելը պատրաստ է Իրանի հետ ուղիղ բախման․ դեսպան

Իսրայելը պատրաստ է Իրանի հետ ուղիղ բախման․ դեսպան

Իսրայելը միշտ է պատրաստ Իրանի հետ ուղիղ ռազմական բախմանը, հայտարարել է ՌԴ-ում Իսրայելի դեսպան Սիմոնե Հալպերինը։

«Իսրայելը միշտ պատրաստ է և պատրաստվում է»,- ասել է Իսրայելի դեսպանը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, թե Իսրայելում հնարավոր համարու՞մ են ուղիղ ռազմական բախումն Իրանի հետ և պատրաստվու՞մ են դրան։

Դեսպանը հայտարարել է նաև, թե իրենք պատրաստ են նաև Իրանի կողմից հնարավոր հարվածին՝ ի պատասխան Դամասկոսում իրանական հյուպատոսության վրա իսրայելական հարձակման։

«Միշտ պետք է պատրաստ լինենք պաշտպանվելու»,- ասել է դիվանագետը՝ հավելելով, թե «երբ Իսրայելին սպառնում են ոչնչացնել, ապա դրան պետք է լրջորեն վերաբերվել ու լինել պատրաստ»։

Ռուսաստանում Իսրայելի դեսպանը նշել է նաև, թե իրենք ոչինչ չունեն ասելու՝ Դամասկոսում իրանական հյուպատոսության վրա հարձակման առնչությամբ։

«Հարվածը ոչ թե հյուպատոսության, այլ դրա կողքին գտնվող շենքի վրա է եղել»,- ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում