Բլինքենն ու Ֆոն դեր Լայենը կքննարկեն Հայաստանին ԵՄ և ՆԱՏՕ անդամագրելու նախապատրաստմանն ուղղված քայլերը․ ռուսական աղբյուր

Բլինքենն ու Ֆոն դեր Լայենը կքննարկեն Հայաստանին ԵՄ և ՆԱՏՕ անդամագրելու նախապատրաստմանն ուղղված քայլերը․ ռուսական աղբյուր

Ռուսական տելեգրամ ալիքներում ԱՄՆ-ի և ԵՄ-ի ծրագրերի մասին նոր տեղեկություններ են հայտնվել, որոնք վերաբերվում են Հայաստանին։ Ըստ ռուսական աղբյուրների՝ ուրբաթ օրը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կքննարկեն Հայաստանին ԵՄ և ՆԱՏՕ անդամակցելու նախապատրաստմանն ուղղված քայլերը, ինչպես նաև Արևմուտքի և Հայաստանի միավորման գործընթացը:

«Նախատեսվում է Հայաստանին տրամադրել տնտեսական և ֆինանսական մեծ ծավալի աջակցություն, ինչը կնպաստի Ռուսաստանի հետ տնտեսական կապերն ամբողջությամբ խզելուն։ Նախատեսում է նաև ապահովել Հայաստանի անվտանգությունը Ռուսաստանի և Ադրբեջանի հնարավոր ագրեսիայից՝ Հայաստանի հեռահաղորդակցության ենթակառուցվածքները դնելով ԱՄՆ-ի վերահսկողության տակ։ Միաժամանակ նախատեսվում է մշակել արևմտյան նոր նախագիծ՝ «Մեծամորի» ԱԷԿ-ի վերակառուցման համար»,-մասնավորապես գրում է Միլիտարիստ տելեգրամ ալիքը։

Ըստ աղբյուրի՝ ջանքեր են գործադրվում Հայաստանի հետ ռազմական վարժանքներն ընդլայնելու, ինչպես նաև երկրին նոր և ժամանակակից ռազմական կայաններ տրամադրելու ուղղությամբ։ Արևմուտքը պատրաստակամ է Հայաստանին տրամադրել նաև ժամանակակից ՀՕՊ համակարգեր, որոնք Ադրբեջանի հետ հնարավոր պատերազմի դեպքում ունակ կլինեն արդյունավետ պայքարել ԱԹՍ-ների դեմ։

Աղբյուրը նշում է, որ Ֆրանսիան կլինի այս ծրագրի առաջամարտիկը, որին կաջակցեն ԱՄՆ-ն և ԵՄ տարբեր երկրներ։ Ակնկալվում է նաև Հնդկաստանի կողմից ռազմական օգնության ավելացումը, որը վերջին 5 տարիներին Ադրբեջանի ու Պակիստանի հետ լարված հարաբերությունների պատճառով, բավականին ակտիվ է Հայաստանին սպառազինելու հարցում։ Միաժամանակ դիտարկվում է նաև տարածաշրջանում ռազմաբազա ստեղծելու հնարավորությունը, եթե Հնդկաստանն այդ հարցում համաձայնության գա Ռուսաստանի հետ։

Հաղորդվում է նաև, որ Թուրքիան նույնպես կաջակցի Հայաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին և իր ներդրումը կունենա նրա պաշտպանության գործում ՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման դիմաց:

Ըստ հրապարակման՝ նման սցենարով Արևմուտքը կձգտի իր ռազմական ու հետախուզական ներկայությունը հաստատել կովկասյան երեք երկրներում միաժամանակ, ստեղծելով մի գիծ, որը կխառնի Իրանի հյուսիսային և Ռուսաստանի հարավային ճակատը, իսկ սցենարի բարեհաջող ընթացքի դեպքում՝ Հայաստանին անդամագրել ՆԱՏՕ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում