Իսրայել-Իրան բախումները կանդրադառնան ամբողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ՊՆ
Նմանատիպ
Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի խորհրդական Զեքի Աքթուրքը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա Իսրայելի հարձակմանը։
Աքթուրքը նշել է. «Մտահոգիչ է, որ բախումները կանդրադառնան նաև տարածաշրջանի այլ երկրների վրա։ Միջազգային հանրությանը կոչ ենք անում որքան հնարավոր է շուտ վերջ դնել այն անմարդկային հարձակումներին, որոնք վնասում են համաշխարհային խաղաղությանը և կայունությանը»։
Հիշեցնենք, որ ապրիլի մեկին Իսրայելը ավիահարվածներ էր հասցրել Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը, ինչի արդյունքում զոհվել էր ԻՀՊԿ 7 սպա, որոնցից երկուսն ունեին գեներալի կոչում։
Հիշեցնենք նաև, որ երեկ՝ ապրիլի 5-ին, Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել էր, որ Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը հարվածելու համար Իսրայելից վրեժխնդիր լինելու որոշումն արդեն ընդունվել է և անպայման կիրականացվի։
«Վրեժխնդիր լինելու որոշումը կայացվել է, և այն անպայման կիրակացվի։ Մենք կհասցնենք հզոր հարված։ Իրանի ժողովուրդը պետք է վստահ լինի, որ այդ որոշումը կստիպի Սիոնիստական ռեժիմին զղջալ Իրանի հյուպատոսությանը հարվածելու համար»,- շեշտել էլ Իրանի ՊՆ ղեկավարը։
Իսրայելից վրեժ լուծելու որոշման մասին հայտարարել էր նաև Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար և քաղաքական խորհրդի գործող ղեկավար գեներալ Մոհսեն Ռեզային, նշելով, որ Իսրայելից վրեժ լուծելու որոշումը կայացրել է, ինչն անպայման կիրականացնի։
Խոսելով Գազայի հատվածում տիրող իրավիճակի մասին, Ռեզային ընդգծել էր, որ Իսրայելը «խրված է խորը ճահճի մեջ և հանուն իր փրկության գնում է ցանկացած հանցագործության»: Նրա կարծիքով՝ իսրայելական բանակի ամոթալի պարտությունը, ինչպես պաշտպանության, այնպես էլ իր պատանդներին ազատ արձակելու փորձի ժամանակ, լրջորեն վնասել է նրան և հանգեցրել Իսրայելի հեղինակության կորստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում