Կանխատեսումների համաձայն՝ դեկտեմբերին արժեթղթերի հետգնումների ընդհանուր արժեքը կհասնի 1,2 տրիլիոնի
Նմանատիպ
Բորսաներում շրջանառվող արժեթղթերի թիվը վերջին 25 տարում ամբողջ աշխարհում արագ տեմպերով կրճատվում է։ Տեղաբաշխման կրճատումը Financial Times-ը, կապում է տնտեսական ու քաղաքական անորոշ վիճակի հետ։
Այս պարագայում ընկերությունները շարունակում են հետ գնել իրենց արժեթղթերի մեծ մասը։
Բորսաներում վաճառքի դրված արժեթղթերի ծավալն այս տարվա ընթացքում արդեն նվազել է 120 մլրդ դոլարով ՝ այն դեպքում, երբ ամբողջ 2023թ․ նվազել է ընդամենը 40 մլրդ դոլարով՝ ըստ JPMorgan-ի տվյալների։
Կանխատեսվում է, որ դեկտեմբերին հետգնումների ընդհանուր արժեքը կհասնի 1,2 տրիլիոնի։
Ավելի վաղ կանխատեսվում էր, որ այս տարի առաջարկվող բաժնետոմսերի ծավալը կաճի, քանի որ ներդրողներն ավելի վստահ էին, որ ԱՄՆ-ին կհաջողվի խուսափել տնտեսական յուրացումներից։ Բայց մարդիկ շարունակում են պահպանել զգուշավորությունը, քանի որ հասկանում են՝ հնարավոր է՝ վատթարագույնը չի մնացել անցյալում։
Անցած նոյեմբերին JPMorgan-ի վերլուծաբանները կանխատեսել էին, որ հետգնման ծավալը կնվազի, իսկ բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխումը կաճի, ինչի հաշվին էլ 2024-ին բաժնետոմսերի ծավալը կաճի 360 մլրդ դոլարով։
Wilshire մատակարարի տվյալներով՝ 2000 թվականից սկսած՝ ԱՄՆ ֆոնդային բորսայում ներառված ընկերությունները նվազել են ավելի քան 7000-ով։ Նման միտում նկատվում է նաև Եվրոպայում ու Մեծ Բրիտանիայում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում