Պատմական ու իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան

Պատմական ու իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան

Կառավարությունը և անձամբ ես հանգել ենք այն համոզման, որ պատմական Հայաստանը և իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, այլև հաճախ հակոտնյա են միմյանց և նույնիսկ լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար։

Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ-ում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության 2023թ․ ծրագրի կատարողականը ներկայացնելիս։

«Պատմական Հայաստանն ի դեպ առանցքային նշանակություն ունի մի շարք երկրների հետ մեր հարաբերությունների համար։ Այն երկրների մի խմբի հետ մեր թշնամանքի հարատև երաշխիք է և երաշխիք է, որ այդ երկրները մեր նկատմամաբ ագրեսիվ քաղաքականություն վարելու պատճառաբանություն և բացատրություն կունենան»,-ասել է նա։

Ըստ Փաշինյանի՝ պատմական Հայաստանը նաև երաշխիք է, որ մենք մեր միջավայրում առանց կողմնակի օգնության ապրելու հնար և գիտելիք չենք ունենա, և հետևաբար միշտ հովանավորի, ավագ ընկերոջ կարիք կունենանք։ Սա էլ երաշխիք է, որ մենք չենք ունենա իրական պետություն, իրական անկախություն, որովհետև պատմական Հայաստանի իրական տեսլականը մեզ միշտ կառաջնորդի դեպի ցեղասպանության թակարդը, որում հայտնվելով՝ մենք փրկչի ու հովանավորի կարիք կունենանք, առանց որի գոյատևել, գոյություն ունենալ չենք կարող։

«Եվ ցեղասպանության վախը մեզ կպահի ֆորպոստի կարգավիճակում։ Ֆորպոստը ո՛չ սահմանի, ո՛չ տարածքային ամբողջականության, ո՛չ ինքնիշխանության, ո՛չ անկախության կարիք չունի, նա կարիք ունի միայն հովանավորության»-հավելել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում