Էրդողանը զոհաբերում է թուրք ժողովրդի շահերը՝ հանուն «ՀԱՄԱՍ»-ի․ Իսրայել
Նմանատիպ
Թուրքիայի առևտրի նախարարությունը հայտնել է, որ ապրիլի 16-ից սահմանափակումներ կկիրառվեն դեպի Իսրայել կատարվող արտահանման ծավալներում։ Սահմանափակումները վերաբերում են 54 տեսակի ապրանքներին, այդ թվում՝ շինարարական սարքավորումներին, մետաղներին և վառելիքին։
Առևտրային սահմանափակումները ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, մինչև Իսրայելը հրադադար չհայտարարի Գազայի հատվածում և թույլ տա բավարար մարդասիրական օգնություն մուտք գործել Գազայի տարածք:
Ի պատասխան Թուրքիայի առաջ քաշած սահմանափակումներին՝ Իսրայելի արգործնախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ կկազմվի ապրանքների ցանկ, որոնց արտահանումը Թուրքիա կարգելափակվի։
Ըստ Կացի՝ Թուրքիան միակողմանիորեն խախտել է առևտրային համաձայնագիրը և ԱՄՆ կոնգրեսին կոչ է արել կասեցնել ներդրումները Թուրքիայում։
Իսրայելի արտգործնախարարը մասնավորապես նշել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս մեկ անգամ զոհաբերում է թուրք ժողովրդի տնտեսական շահերը՝ աջակցելով «ՀԱՄԱՍ» խմբավորմանը։
Ի հավելում նշել է, որ Իսրայելը չի խոնարհվի բռնություն առջև, չի հանդուրժի առևտրի համաձայնագրի միակողմանի խախտումները և Թուրքիայի տնտեսությանը վնասող զուգահեռ քայլեր կձեռնարկի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում